Students Save 30%! Learn & create with unlimited courses & creative assets Students Save 30%! Save Now
Advertisement
  1. Business
  2. Resumes
Business

19 արտահայտություններ, որոնք պետք է հեռացնեք ձեր ռեզյումեից հենց հիմա

by
Length:MediumLanguages:
This post is part of a series called How to Create a Great Resume (Ultimate Guide).
How to Make Your Resume Better With Keywords & Phrases
How to Make Your Resume the Perfect Length (+To the Point)

Armenian (հայերեն) translation by Astsal (you can also view the original English article)

Նախքան կանցնես ռեզյումեիդ երկրորդ էջին, սկզբում ջնջիր բոլոր անօգտակար և անիմաստ տեղեկությունները:

Դա կարող է ավելի շատ ժամանակ տանել, պարզելու համար, թե ինչն է պետք հեռացնել, բայց դա ավելի լավ մեթոդ է, քան տառաչափի կրճատումը, որը ոչ մի օգուտ չի բերի:

Այս հոդվածում, մենք կքննարկենք այն արտահայտությունները, որոնք պետք է հեռացվեն ձեր ռեզյումեից: Մի փոքր խմբագրելով, քո ռեզյումեն կունենա ավելի հակիրճ ու պրոֆեսիոնալ տեսք:

Are you ready to cut bad resume phrases now
Պատրա՞ստ ես ջնջել բոլոր վատ բառերը քո ռեզյումեից: Եկ սկսենք: (նկարազարդման աղբյուր)

Հեռացրու այս 7 անիմաստ արտահայտություններն ու բառերը

Շատ կարևոր է, որ ամեն մի բառ ունենա իր տեղը՝ ներկայացնելով ձեզ որպես տաղանդավոր թեկնածու: Քեզ բնավ պետք չէ ռեզյումեում աննպատակահարմար մի բան, որը կխանգարի մենեջերներին:

Ահա ներկայացնում եմ որոշ արտահայտություններ և տեղեկություն, որ հանգիստ կարող ես հեռացնել քո ռեզյումեից, որովհետև դրանք չունեն արժեք ու ընդամենը զբաղեցնում են տարածք:

1. "Հղումներն առկա են պահանջի հիման վրա"

Այս արտահայտությունը անիմաստ է, քանի որ գործատուները կպահանջեն հղումներ, երբ դրա կարիքը ունենան: Ենթադրվում է, որ թեկնածուները նախապես նախապատրաստել են սա իրենց նախկին գործընկերների և քոլեջների դասախոսական կազմի հետ:

Նման արտահայտություններ, որ պետք է ջնջել:  "Հղումներն ըստ պահանջի", "Հղումներն կտրվեն պահանջելու դեպքում" և "Առկա են ռեզյումեի հղումներ՝ պահանջելու դեպքում":

2. "Ռեզյումե"

Քո դիմումի վերևում "Ռեզյումե" բառը մի դիր: Այն փաստը, որ դու ուղղարկում ես ռեզյումեդ, պետք է ակնհայտ լինի, որ տեղյակ ինչ-որ մեկն է բացում ֆայլը:

Ինչպես նաև, ոչնչով չի օգնի, եթե ֆայլի անունը դրվի "Ռեզյումե": Դիր քո ամբողջական անունը, այսպիսով մենեջերները հեշտությամբ կգտնեն այն:

3. "Պարտականությունները ներառված են"

"Պարտականությունները ներառված են" արտահայտությունը հաճախ օգտագործում են աշխատանքային փորձի բաժնի վերևում:

Դա ոչ միայն զբաղեցնում է տարածք, այլ նաև ենթադրում է, որ դու վճարվել ես միայն այն բանի համար ինչ արել ես, ոչ ավել, ոչ պակաս: Փոխարենը, կետ առ կետ գրեք  նվաճումների և աշխատանքի հատուկ հմտությունների մասին `այլ թեկնածուներից առանձնանալու համար: Մի զբաղեցրեք այս տարածքը ամենօրյա պարտականությունների մասին գրելով:

Նման արտահայտություններ, որ պետք է հեռացվի. "Պատասխանատու եմ"

4. Անձնական տվյալներ

Ռեզյումի համար անհրաժեշտ է միայն քո էլ.փոստը, հեռախոսահամարը և հասցեն: Քո ծննդյան օրը, սոցիալական ապահովագրության համարը, կրոնական կամ քաղաքական հայացքները ավելորդ են, ու նույնիսկ կարող է խանգարել դիմումին:

Այլ երկրներում ուսումնական ծրագրերը կարող են պահանջել անձնական տեղեկություններ, հատկապես եթե օգտագործվում են ներգաղթի նպատակներով: Սակայն պետությունների մեծամասնությունը խոչընդոտում է գործատուներին անհատական տեղեկատվություն ստանալուն, հավասար հնարավորությունների ստեղծմանն աջակցելու համար:

5. Ակնհայտ հմտություններ

Career Metis -ից Nissar Ahamed- ը ասում է. "Հեռացրեք Microsoft Word, Excel և այլ ընդհանուր ծրագրերը ձեր ռեզյումեից: Սրանք գործնական գործառույթների համար կարևորագույն հմտություններ են: Դուք միայն նշում եք ակնհայտը, որը ձեր ռեզյումեին որևէ արժեք չի ավելացնում:"

Գործատուները ենթադրում են, որ դուք արդեն ունեք այս հմտությունները, և ոչ ոք չի օգտագործում դրանք որպես հիմնաբառեր ATS-ում դիմորդների որոնման ժամանակ:

9-ից 5-րդ նախագծի Neely Raffellini- ը նաև կիսեց ևս մեկ ակնհայտ հմտություն ջնջելու համար` հաղորդակցման հմտությունը:

Նա բացատրում է. "Երբ քննադատում եմ ռեզյումեները, իմ ամենամեծ մեկնաբանությունն է. "Ի՞նչ է դա նշանակում" : Պարզապես հաղորդակցման հմտությունները թվարկելը անորոշություն է, եթե մտածում ենք գործատուի տեսանկյունից":

6. Գործատուի կոնտակտային տվյալները

Նախորդ գործատուի հասցեն և հեռախոսահամարի ցանկը ավելորդ է: Ինչպես "Հղումներն առկա են պահանջի դեպքում" արտահայտությունը, սա նույնպես անիմաստ է ձեր դիմումում:

Ձեր պոտենցիալ գործատուին դա հարկավոր չէ, մինչև նրանք կսկսեն ֆոնային ստուգում անցկացնել, ինչը կլինի այն ժամանակ, երբ առաջ անցնեք մյուս դիմորդներից հարցազրույցի ժամանակ:

Ձեր գործատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն վաղաժամ տրամադրելը կարող է վտանգել ձեր ընթացիկ աշխատանքը: Բոլոր գրասենյակային զանգերը և էլեկտրոնային նամակները վերահսկվում են, ուստի պետք է խուսափել այդ ամենից, եթե չեք ցանկանում մեղադրվել գաղափարների գողության կամ գործարար ռեսուրսների չարաշահման մեջ: Դու կարող ես ազատվել աշխատանքից ավելի վաղ քան պլանավորել ես, եթե քո ղեկավարը իմանա, որ փնտրում ես այլ աշխատանք:

7. "Ընտրված որպես"

Դիմորդները հաճախ օգտագործում են այս արտահայտությունը` հղում կատարելու համար աշխատանքային նախագծերին, որոնց մասնակցել են: Լինելով պատասխանատու մի խումբ անձանց կամ խոշոր նախագծի համար տպավորիչ է, բայց գործատուներին ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ եք արել այդ դիրքում:

Օրինակներ

Հաշվի մենեջեր, ով ընտրված է տարբեր թիմերի հետ աշխատել.

"Ուղղորդված թիմային ջանքեր, որոնք հանգեցրել են խոշոր սննդի և ըմպելիքների ընկերությունների հետ հսկայական պայմանագրերի"

Թիմի ղեկավար, ով ընտրված է գոլֆի և ժամանցի ակումբի ժամանակավոր գլխավոր տնօրեն.

"Ստեղծեցի երեխաների օրվան նվիրված ճամբարային ծրագիր, որը 5 տարի անց աճեց ավելի քան 350% -ով"

Ինչպես տեսնում ես բերված օրինակներում, ավելի լավ է բացատրել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երբ դու գտնվում էիր այս կամ այն պաշտոնում, քան թե ուղղակի նշել, թե ինչ հանձնարարության համար էիր ընտրված:

Ջնջիր այս 12 անիմաստ արտահայտությունները քո ռեզյումեից

Պրինցեթոնի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որայն դիմորդները, ովքեր օգտագործել են վերամբարձ բառեր, համարվել են անարժանահավատ:

Հիշիր սա, երբ հաջորդ անգամ ամպագոռգոռ բառեր օգտագործելու ցանկություն կառաջանա:

Այս բաժինն ընգրկում է տարբեր շռայլ բառեր և անտեղի արտահայտություններ, որ կորցնում են իրենց իմաստը չափից դուրս օգտագործելու դեպքում:

8. "Օգտագործված"

«Օգտագործված», ամենայն հավանականությամբ, ամենատարածված բառը, որ դիմորդներն օգտագործում են, երբ նրանք ցանկանում են ավելացնել իրենց աշխատանքին մի փոքր ձգողություն: «Օգտագործված» բառը անիմաստ է, երբ գրված է գործնականում ձեռք բերված նվաճումների հետ միասին:

"Օգտագործված" կամ "օգտագործել" բառերը ոչնչով չեն ավելացնի քո նվաճումների որակը կամ քանակը: Ավելի լավ է թվարկել նվաճումներդ կամ գտնել մեկ այլ բայ, նկարագրելու քո կատարած աշխատանքը:

"Փորձառու..."

"Փորձառու մենեջեր", "Փորձառու գրաֆիկական դիզայներ" և "Փորձառու վեբ ծրագրավորող", սրանք բոլորը սովորական եղանակներ են, որոնցով դիմորդները նկարագրում են իրենց:

Այս բառը ոչինչ չի ասում ձեր մասնագիտական փորձի որակի մասին: Դուք կարող եք համարվել "փորձառու" որոշ հանձնարարություններում, անկախ նրանից, արել եք դա 10 անգամ, թե ամեն օր երկու տարի շարունակ: Սա աշխատանքի երկարությունը կամ որակը նկարագրելու անորոշ ձև է:

"Փորձառու լրատվամիջոցների հաշվետվությունների մշակման մեջ" գրելը ավելորդ է, եթե ձեր աշխատանքի տիտղոսը արդեն նշված է որպես "Մեդիա վերլուծաբան": Ձեր փորձառությունը նկարագրելու ավելի լավ միջոց է կազմել ձեր ստեղծած հաշվետվությունների ցանկը, և որքան հաճախ եք կատարել դրանք :

Նման բառեր, որ պետք է ջնջել ռեզյումեից. "Որակյալ", "որակավորված", "լավ տիրապետող" և "հմուտ":

10. "Արդյունքները գործարկվում են"

Կարիերայի գծով մարզիչ Մարգարետ Բուջն ասում է. "Ես տեսնում եմ շատ մարդկանց ռեզյումեներ, որտեղ գրում են "Արդյունքները գործարկվում են": Ո՞վ է ասում":

Բուջն առաջարկում է այս արտահայտությունը փոխարինել նախորդ աշխատանքի վայրում տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոնք ապացուցում են ձեր արդյունքների գործածելիությունը:

Նման արտահայտություններ, որ պետք է ջնջել. "Ուղղորդված արդյունքներն" և "Նպատակաուղղված":

11. Վստահելի

Call to Career -ի Շերլ Պալմերը ասում է. "Վստահված բառը արժեք չի ավելացնում ռեզյումեին, քանի որ յուրաքանչյուր աշխատող պետք է վստահելի լինի":

Մտածեք այդ մասին, ով կընդունի որևէ դիմորդի, ով վստահելի չէ:

Ավելի լավ ձևով նկարագրեք, թե ինչպես եք վստահելի և հետևողական կատարող: Մի օգտագործեք խառնաշփոթ բառեր, փորձեք հիշել այն պահերը ձեր նախորդ աշխատանքի մեջ, որտեղ դուք պետք է կատարեիք լրացուցիչ աշխատանք, երբ բոլորը չկարողացան անել դա:

Նման բառեր, որ պետք է ջնջել ռեզյումեից. "հավատարիմ" և "հուսալի":

12. "Շահագրգռված"

Բոլորն են ասում, որ իրենք շահագրգռված են իրենց աշխատանքով: Բայց իրականում, այդ մարդիկ պարզապես շահագրգռված են աշխատավարձով:

Դա նորմալ է, գործատուները շատ լավ գիտեն այս մասին, և պետք չէ ավելորդ անգամ ասել օգտագործելով "շահագրգռված" բառը: Ձեր հմտությունները, նախորդ աշխատանքային փորձը և կրթությունը, ավելի լավ ցուցանիշներ են ձեր ունակությունները ներկայացնելու համար:

13. "Բացառիկ"

Պալմերը ասում է, որ այն դիմորդները, ովքեր նկարագրում են իրենց հմտությունները և նախորդ աշխատանքային փորձը, որպես "բացառիկ", համարվում են ինքնահավան:

Այսպիսով, դիմորդը վտանգի տակ է դնում իր դիմումը, եթե համապատասխան հիասքանչ հմտություններ չի ցուցաբերվում: Սա սուբյեկտիվ բառ է:

Ցուցակագրեք ձեր բոլոր հաղթանակները, եթե ուզում եք խոսել այն մասին, թե ինչ բացառիկ հմտություններ ունեք.

  • 1-ին տեղ, Ինժեներական մրցանակաբաշխություն, 2015
  • 2-րդ տեղ, Security Bank Hackathon, 2016

14. "Թիմային աշխատող" և "Մարդասեր"

Ձեր ռեզյումեն հայտարարում է, որ  թիմային աշխատող եք և մարդասեր: Ցավոք, գործատուն չի կարող հիմնվել ձեր խոսքի վրա: Դուք պետք է ցույց տաք, ինչպես եք աշխատում թիմի ներսում:

Օրինակներ

  • Մեկնարկվել է հաջող Kickstarter Campaign, որը 250% -ից ավելի շահույթ ստացավ համագործակցելով մարկետինգի, արտադրության զարգացման և հաճախորդների սպասարկման թիմերի հետ:
  • Համագործակցել եմ հաշվապահության բաժանմունքի հետ, որպեսզի նվազեցվի ընդհանուր բյուջեն 300,000 ԱՄՆ դոլարով և երկարաժամկետ պարտքը 15%-ով:

15. "Ինքնուսույց"

Սա պարզապես ասելու մի ուրիշ ձև է, որ դուք նախաձեռնող եք: "Թիմային աշխատողի" պես, դուք պետք է ցույց տաք հավաստի դարձնելու համար: Նշեք որևէ ժամանակ, երբ ձեր նախաձեռնությամբ լուծվել է խնդիր կամ փրկել գործատուի գումարները:

16. "Դինամիկ"

Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում "դինամիկը" ռեզյումեում:

Արդյո՞ք նշանակում է, որ դիմորդը հաճախակիորեն փոփոխվում է, կամ միգուցե դա ուղղված է դիմորդի էներգետիկ մակարդակին: Ամեն դեպքում, այս որակը գործատուներին չի հետաքրքրում: Նաև այն շատ դժվար է նկարագրել օբյեկտիվ և շոշափելի ձևով:

17. "Ճկուն"

Միայն եթե դիմում եք ֆրիլանս դերի համար, գործատուները արդեն ակնկալում են, որ դուք պատրաստ եք ձեր գրաֆիկը հարմարեցնել ձեր աշխատանքային պարտականությունները կատարելու համար:

Ընդգծեք ձեր ճկունությունը, ցույց տալով նախորդ գործատույի համար միաժամանակյա ծրագրերի իրականացումը: Սա ցույց կտա ձեր ճկունությունը ծանրաբեռնվածության տեսանկյունից, որը կարող եք կարգավորել, և առաջադրանքների բազմազանությունը, որը կարող եք ձեռնարկել, առանց խառնաշփոթ ստեղծելու:

Ահա մի օրինակ, թե ինչպես կարող է HR մենեջերը ցույց տալ իր ճկունությունը.

  • Վերահսկել 3 ուղիղ զեկույց` 100 աշխատուժի կառավարման մեջ:
  • Պարզել ոչ կարևոր առաջադրանքները աշխատուժը և ծախսերը խնայելու համար:
  • Վերանայել ընկերության կողմից հովանավորվող կենսաթոշակային պլանները:

18. "Օժանդակված"

Սա ոչ միայն անտեղի արտահայտություն է, այլ նաև արժեքազրկում է ձեզ:

Դիմորդները երբեմն օգտվում են այս բառից, երբ նրանք մասնակցել են որևէ առաջադրանքի: Ավելի հեշտ է գրել "օժանդակված", բայց կան ավելի իմաստալից բառեր՝ "համագործակցել եմ", "նպաստել եմ" և "ուղղորդված"

Գրելով "օժանդակված" ձեր մասնակցությունը հնչում է շատ չնչին, ու տպավորություն է ստեղծվում, թե կատարել եք ընդամենը նշումներ և պատճեներ:

Համեմատեք հետևյալը

"Մասնակցել եմ արշավային ու կամավորական միջոցառումներ կազմակերպելու գործում:

կամ

Հավաքագրել եմ շահագրգիռ մասնակիցների՝ արշավային ու կամավորական միջոցառումներ կազմակերպելու համար:

Առաջին նախադասությունը անորոշ է, չի տեղեկացնում կատարված գործունեության մասին, մինչդեռ երկրորդում պարզ ասվում է ձեր դերի մասին:

Մեկ այլ համեմատություն

Աջակցել եմ HR խմբին նոր պրակտիկանտներին տեղավորելու գործում:

կամ

Ուղղորդել եմ պրակտիկանտներին իրենց աշխատանքային առաջին օրը, ներկայացնելով այն թիմը, որի հետ պետք է աշխատեն և ցուցադրել ամբողջ աշխատավայրը:

19. Աշխատասեր

Ոչնչի չեք հասնի ասելով աշխատասեր եք: Բոլորն էլ անում են աշխատում են անհրաժեշտության չափ:,

Գործատուները որոշում են դիմորդների աշխատունակությունը հիմնվելով ձեր նախորդ գործունեությանը:

Նման բառեր, որ պետք է ջնջել ռեզյումեից. "Նվիրված"

Ժամանակն է խմբագրել ձեր ռեզյումեն

Բացեք ձեր ֆայլը և սկսեք ջնջել բոլոր այս ավելորդ բառերն ու արտահայտությունները:

Եթե մտածում եք, որ ձեր ռեզյումեն շատ կարճ է ստացվել և այն ոչ պրոֆեսիոնալ է երևում, մի անհանգստացեք: Չկա նման բան, որ երկար ռեզյումեն կօգնի ավելի արագ գտնել աշխատանք:

Բայց եթե ուզում եք լրացնել բոլոր բացերը, կարող եք ձեր ռեզյումեում ավելացնել վերը նշված հղումներում ներկայացված բառերն ու հղումները, ինչպես նաև նոր հմտություններ և փորձ: Տես ավելին Envato Tuts+ -ի ռեզյումեի ուղեցույցները:

Նաև կարող եք գտնել ռեզյումեի նմուշներ GraphicRiver -ում, եթե ցանկանում եք ավելի պրոֆեսիոնալ տեսք հաղորդել ձեր ռեզյումեին: Կամ փնտրեք այլ նմուշներ տարբեր կայքերում:

Ինչ եք կարծում, որ արտահայտությունները պետք է հեռացնեք ռեզյումեից: Թողեք ձեր կարծիքը ստորև՝ մեկնաբանություններում:

Advertisement
Advertisement
Looking for something to help kick start your next project?
Envato Market has a range of items for sale to help get you started.